Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 10.000 մարդ է տարհանվել
Ֆիլիպինների ամենամեծ Լուսոն կղզում 10 հազար բնակիչ է տարհանվել «Կորրի» թայֆունի պատճառով. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ աղետի հետևանքով ավերվել են բնակելի տներ, վնասել են ճանապարհներ, էներգամատակարարման գծեր:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ տուժածների մասին տեղեկություններ չկան: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ թայֆունը Ֆիլիպիններում կմնա ևս երեք օր:
Ավելի վաղ Ֆիլիպիններում փոթորկի նախազգուշացման «կարմիր» աստիճան էր հայտարարվել:
Երկրի նախագահ Բենիգնո Ակինոն տեղի իշխանություններին հայտարարել էր նախապատրաստական անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի ոչ մի բնակիչ չտուժի:










