Դուբլին թռչող օդանավում ուղևորը հարձակվել է կողքի նստածի վրա, կծել նրան ու մահացել
Իռլանդական Aer Lingus ավիաընկերության օդանավերից մեկը ստիպված է եղել արտակարգ վայրէջք իրականացնել, քանի որ դրա ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել։
Ինչպես նշում է The Irish Mirror-ը, Լիսաբոնից Դուբլին իրականացվող EI 485 չվերթի ժամանակ 24-ամյա ուղևորը, ում ինքնությունը չի նշվում, խուճապի նոպա է ունեցել, հարձակվել է իր հարևանի վրա ու կծել նրան։
Դրանից հետո օգնության է հասել ինքնաթիռի անձնակազմն ու փորձել հանգստացնել գերակտիվ ուղևորին: Սակայն երիտասարդն անգիտակից վիճակում ընկել է, և որոշ ժամանակ անց անձնակազմն արձանագրել է ուղևորի մահը։
Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է 168 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմը։










