Բրիթնի Սփիրսի զգեստը բեմում«պայթել է» (տեսանյութ)
Լաս Վեգասում երգչուհի Բրիթնի Սփիրսի ելույթի ժամանակ նրա զգեստը «տրաքել է». ԶԼՄ-ները հայտնում են, որ չի դիմացել հագուստի կայծակ-ճարմանդը:
Անհարմար վիճակում հայտնված երգչուհուն «օգնության» են հասել նրա պարողները, որոնք երկար փորձել են «ֆիքսել» հագուստը: Այդ ընթացքում 33-ամյա Սփիրսը շարունակել է կատարումը և անգամ փորձել պարել:
Իսկ երգչուհու երկրպագուները հավերժացրել են այդ պահը: Ի դեպ, պարողներին չի հաջողվել կարգի բերել զգեստը, Բրիթինին մի քիչ պարել է բաց թիկունքով, ապա անցել կուլիսներ:










