Կալիֆոռնիայում չեղյալ հայտարարված հարսանիքը վերածել են անօթևանների համար խնջույքի (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը։ Աղջկա ծնողները որոշել են հյուրանոցներից մեկում նախապես վճարված հարսանեկան ընթրիքը վերածել անօթևանների համար խնջույքի, գրում է lenta.ru-ն։
Հարսանիքից մի քանի օր առաջ փեսացուն կասկածել է, թե ճիշտ որոշում է կայացրել, և ամուսնության արարողությունը չեղյալ է հայտարարվել։
Հարսնացուի մայրը՝ Կարի Դուեյնը պատմել է, որ 120 մարդու համար նախատեսված խնջույքի փոխարեն նրանք որոշել են հրավիրել տեղի անօթևաններին, որ «նրանք գոնե կյանքում մի անգամ ընթրեն քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում»։ Հանդիսության համար պատրաստված ծաղիկներն ընտանիքը նվիրաբերել է տարեցների տանը։
Խնջույքն այցելել է 90 մարդ՝ միայնակ մարդիկ, ինչպես նաև երեխաներով ընտանիքներ։
Հանդիսության կազմակերպման համար ծախսվել է 35 հազար դոլար: Զույգի համար, տոնական ընթրիքից բացի, գնվել էր դեպի Բելիզ հարսանեկան ճանապարհորդության տոմս, ուր հարսնացուն կմեկնի մայրիկի հետ։










