Կանադայում փնտրում են վիճակախաղով 64 մլն դոլար շահած մարդուն, որը չի ներկայացել գումարը ստանալու

10:42 • 19.10.15

Կանադայում խաղարկվել է երկրի վիճակախաղի պատմության մեջ խոշորագույն ջեք- փոթը՝ 64 մլն դոլարի չափով։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, շահող տոմսը գնել են Տորոնտոյի մոտակայքում գտնվող Միսսիսագա քաղաքում, սակայն հաջողակ տոմսի տերը դեռ չի գնացել մրցանակը ստանալու։

 

Կանադայում վիճակախաղի նախորդ ռեկորդը կազմել էր 63.4 մլն դոլար։ Այն շահել են 2013 թվականին։ Այդ ժամանակ շահումը բաժանվել է 4 մասնակիցների միջև։

 

Մինչ խաղարկությունը՝ ողջ Կանադայի խանութները լի են եղել մարդկանցով, որոնք ցանկացել են վիճակախաղի տոմս գնել։