Կոլումբիայի մայրաքաղաքում ինքնաթիռն ընկել է հացի փռի և երեք տան վրա (տեսանյութ)

10:19 • 19.10.15

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում փոքր ինթնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա, գրում է lenta.ru-ն: Դրա հետևանքով հինգ մարդ է մահացել, ևս յոթը վնասվածքներ են ստացել։

 

HK-1917 G ինքնաթիռը, որն ուղևորվում էր Բոգոտայի հյուսիսում գտնվող Գուայմարալ օդանավակայան, ընկել է մայրաքաղաքի Էլ Դորադո օդանավակայանից թռիչք իրականացնելուց րոպեներ անց։ Այն ընկել է հացի փռի վրա՝ դիպչելով երեք բնակելի տան։ Հարվածից հրդեհ է սկսվել։

 

Դեպքի վայր են ժամանել հրշեջները և շտապօգնության ջոկատները: Բժիշկները գրանցել են հինգ մարդու՝ օդաչուի, ինքնաթիռի սեփականատիրոջ, ինչպես նաև դրա մեջ գտնվող տղամարդու, կնոջ և երեխայի մահը։ Associated Press գործակալության տվյալներով՝ մահացածների թվում է նաև հացի փռում գտնված մի մարդ։

 

Վիրավորներն այրվածքներ են ստացել և հոսպիտալացվել են, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։