Թուրքիայի տարածքում խփված անօդաչու սարքը ռուսական արտադրության է. Դավութօղլու (լուսանկար)

16:49 • 19.10.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն վստահ է, որ թուրք-սիրիական սահմանին խփված անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։

 

«Խփված անօդաչուն ռուսական արտադրության է, սակայն Ռուսաստանը բարեկամաբար մեզ ասաց, որ դա նրան չի պատկանում»,-ասել է Դավութօղլուն։

 

Նա ենթադրել է, որ սարքը կարող է պատկանած լինել Սիրիայի կառավարական զորքին, որը Ռուսաստանից զենք է գնում, կամ Սիրիայի քրդերին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիայի օդային տարածքը խախտող ցանկացած ինքնաթիռ կամ անօդաչու սարք խփվելու է։

 

Իսկ անօդաչու թռչող սարքի խոցումից առաջ ռուսական կործանիչները երկու անգամ հատել էին Թուրքիայի օդային տարածքը։

 

Türk hava sahasına giren milliyeti belirsiz hava aracı düşürüldü