Նյու Դելիում խոշոր հրդեհի հետևանքով 400 շինություն է այրվել (լուսանկարներ)
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի հյուսիս-արևմտյան հատվածի հետնախորշերում տեղի ունեցած խոշոր հրդեհը դարձել է 400 շինության այրման պատճառ։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, զոհերի, տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։
Ընդհանուր առմամբ, միջադեպի մանրամասներից շատ քիչ բան է հայտնի. նշվում է միայն, որ կրակը մարելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել առնվազն 28 հրշեջ բրիգադ։
Հաղորդվում է, որ ներկայում կրակը գտնվում է հսկողության տակ։















