Անօդաչուից նկարահանվել է սիրիական զորքերի գրոհը «Իսլամական պետության» դիրքերի վրա (տեսանյութ)
Russia Today-ը անօդաչու թռչող սարքերից արված տեսանկարահանում է ներկայացրել Սիրիայի պատերազմից:
Դրանում պատկերված են սիրիական կառավարական ուժերի գրոհները` «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի վրա:
ԻՊ-ն արդեն իսկ ծանր պատերազմական վիճակում գտնվող Սիրիա էր ներթափանցել մոտ 1,5 տարի առաջ: Այս տարվա աշնանը Ռուսաստանի միջամտությամբ Սիրիայի պատերազմը նոր զարգացումներ է գրանցում` ավելի շատ հօգուտ բանակի:










