Հետազոտողները պարզել են՝ որ տեսակի սնունդն է կանխում դեպրեսիան
Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարանի (Իսպանիա) հետազոտողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ առողջ սնունդն ազդում է մարդու հոգեկան առողջության, տրամադրության վրա, ինչպես նաև օգնում է նվազեցնել դեպրեսիայի առաջացման վտանգները։
Ինչպես նշում է aif.ru-ն, մասնագետները պարզել են, որ մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի և հացահատկեղենի օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը։
Հայտնի է, որ նախքան այս եզրակացությանը հանգելը մասնագետներն ուսումնասիրել են 15.000-ից ավելի մարդու, որոնք ունեցել են 3 տարբեր տեսակի սննդակարգ։
Պարզվել է, որ մսամթերքն ու քաղցրավենիքը բացասաբար են ազդում մարդու հոգեկան առողջության վրա: Մինչդեռ մրգերով, բանջարեղենով, ընդեղենով, լոբազգիներով հագեցած սննդակարգը ճիշտ հակառակ արդյունքն է ունենում։










