Ռուսաստանը մեկ օրում Սիրիայում ԻՊ-ի 49 օբյեկտ է ոչնչացրել (տեսանյութեր)
Ռուսական ինքնաթիռները մեկ օրում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 49 օբյեկտ են ոչնչացրել։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին հղումով։
«Իրականացվել է 33 մարտական թռիչք՝ ահաբեկիչների 49 օբյեկտների ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա նահանգներում»,-ասել է պաշտոնյան։
Ռուսական ավիահարվածների միջոցով հաջողվել է ոչնչացնել Համա նահանգում Ջուբ-էզ-Զարուս բնակավայրի մոտ գտնվող զինյալների թաքստոցը։
Հալեպ նահանգում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ինքնաշեն հրթիռների պատրաստման զինյալների արհեստանոցը։
Կոնաշենկովը նաև հավելել է, որ գիշերը մի քանի ստորաբաժանումներ, որոնցում հարյուրավոր զինյալներ են եղել, ռուսական ավիահարվածների շնորհիվ լքել են իրենց դիրքերը Դամասկոսի մերձակայքում։










