Վրացին 2 պաշտոնյայի է գնդակահարել Մոսկվայում, սկսվել է հետապնդում (լուսանկարներ, տեսանյութ)

19:38 • 19.10.15

Մոսկվայի շրջանում Ամրիան Գեորգաձե անունով տղամարդը Կրասնոգորսկի վարչական շրջանի շենքում գնդակահարել է 2 պաշտոնյայի:

Life News-ը հայտնում է, որ «Կրասնոգորսկի մարդասպանի» զոհն են դարձել Կրասնոգորսկի քաղաքագլխի տեղակալ Յուի Կարաուլովը և «Կրասնոգորսկի էլցանցերի» ղեկավար Գեորգի Կոտլյարենկոն:

Փախուսի ժամանակ, որի տեսագրությունը լրատվամիջոցը հրապարակել է, Գեորգաձեն սպանել է ևս մեկ հոգու:

Այժմ Մոսկվայի շրջանում իրականացվում է «Սիրենա» հետապնդման ծրագիրը, որոնվում է Գորգաձեի սև «Ռենջ Ռովերը»:

Ըստ աղբյուրի` Գեորգաձեն մի գործարարի թիկնապահ է, իսկ սպանությունները տեղի են ունեցել նրա շեֆի սնանկությունից հետո: