Դաունի համախտանիշով 18-ամյա մոդելը կիսվել է սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկարներով

23:15 • 19.10.15

Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակներում պոդիում բարձրանալուց  հետո Դաունի համախտանիշ ունեցող մոդել Մեդելին Ստյուարտը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց` գերելով շատերի սրտերը:

Եվ ահա ավստրալուհու սիրտն արդեն զբաղված է, գրում է Daiy Mail-ը` ներկայացնելով Մեդելինի հրապարակած լուսանկարները սիրելիի հետ:

«Արևային մոդել»  անունով հայտնի 18-ամյա ավստրալուհին Instagram-ի իր էջում կիսվել է ռոմանտիկ լուսանկարներով` «Ծնունդդ շնորհավոր, իմ գեղեցիկ ընկեր» գրության ներքո: