Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

15:32 • 19.10.15

 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան` մասնակցելու տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին Tert.am–ը տեղեկացավ կառավարության իր աղբյուրներից։

 

Նշենք, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար նախատեսվում է բոլոր անդամ երկրների վարչապետների մասնակցությունը: