ԱՄՆ-ում տղամարդուն մեղադրել են 33 տարվա վաղեմության սպանության համար՝ հեռուստաշոու զանգահարելուց հետո

11:08 • 19.10.15

ԱՄՆ-ում դատախազությունը սպանության մեղադրանք է ներկայացրել 50-ամյա Խոսե Ֆերեյրային հեռուստատեսային շոու կատարած նրա զանգից և 1982 թվականին Միլուոկիից աշակերտուհու անհետացման գործի չափազանց մանրամասն նկարագրությունից հետո, գրում է korrespondent.net-ը։

 

WISN 12 հեռուստաընկերության տնօրենը պատմել է, որ նորությունների բաժնի աշխատակիցները որոշել են ոստիկանություն դիմել «տարօրինակ» զանգից հետո։

 

1982 թվականին 13-ամյա Քերի Էն Յոպեկը դպրոցից տուն չէր վերադարձել, նրա մարմինը պատահաբար հայտնաբերել էին կես տարի անց։

 

Մեղադրյալն այդ ժամանակ դեռահաս է եղել։ Հայտնի չէ, թե ինչու է նա որոշել 33 տարի անց հեռուստատեսություն զանգահարել։

 

Ֆերեյրան դատին սպասում է Միլուոկիի բանտում։