Ռետինե հսկայական բադիկը լողալով հասել է Նյու Յորք
Ռետինե հսկայական բադիկը լողալով հասել է Նյու Յորքի Օյստեր-Բեյ ծովածոց՝ դառնալով ոստրեների ամենամյա փառատոնի զարդը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նշվում է, որ 11 տոննա կշռող այդ կառույցը «սարսափելիորեն գրավիչ է»։
«Բարի գալուստ Նյու Յորք, աշխարհի ամենամեծ ռետինե բադիկ։ Այստեղ քեզ սպասում էին»,-ասված է գրության մեջ։
Դրա հեղինակը հոլանդացի արվեստագետ Ֆլորենտին Հոֆմանն է։ Նա նման բադիկներ ստեղծում է 2007 թվականից։ Հոֆմանի ստեղծագործությունները հնարավոր է տեսնել ողջ աշխարհում՝ Հոնկոնգից մինչև Սիդնեյ։
Նա նշում է, թե «ռետինե բադիկը սահմաններ չի ճանաչում և քաղաքական ենթատեքստ չունի»։










