Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց S 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 21 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Գյոզալ Օզմանյանին, որը տեղում մահացել է:
Վթարի հետևանքով՝ ավտոմեքենան, մոտ 20 մ առաջանալով, կողաշրջվել է առվի մեջ, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:










