Հարավային Օսիան հայտնել է հանրաքվե անցկացնելու միջոցով Ռուսաստանի կազմ մտնելու մտադրության մասին

22:13 • 19.10.15

Հարավային Օսիայի Նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, թե այդ երկիրը մտադիր է հանրաքվե անցկացնել ու միանալ Ռուսաստանին:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Տիբիլովն այս մասին բարձրաձայնել է Ռուսաստանի Նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը:

Հարավային Օսիայի Նախագահն ընդգծել է, թե «Ռուսաստանի հետ վերամիավորումը հարավօս ժողովրդի դարավոր երազանքն է, ինչին 2 դար խոչընդոտել է վրացական շովինիզմն ու ֆաշիզմը»:

Հարավային Օսիան առանձին հանրապետություն էր հռչակվել 2008-ին ռուս - վրացական օգոստոսյան ռազամական բախումից հետո: