Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել գործատուի հաշվին արձակուրդի գաղափարը
Ռուսաստանի կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, որը նախատեսում է գործատուի եկամտային հարկից ազատում աշխատակցի և նրա ընտանիքի անդամների արձակուրդի վճարման համար ծախսված գումարների համար, գրում է lenta.ru-ն։
Փաստաթուղթը նախատեսում է, որ այդ հարկը չի գործի Ռուսաստանում իրականացվող մեկ մարդու համար առավելագույն 50 հազար ռուբլի արժողությամբ ուղևորությունների դեպքում։
Այս տարվա օգոստոսին Պետական դումա ներկայացված օրենքի նախագծի հեղինակները հույս ունեն, որ դրա ընդունումը կխթանի ներքին զբոսաշրջության զարգացումը։ Նախագծի համաձայն՝ գործատուները պայմանագրեր կկնքեն տուրօպերատորների հետ Ռուսաստանում տարվա ընթացքում իրենց աշխատակիցների և նրանց ընտանիքների ուղևորությունների համար։
Զբոսաշրջային փաթեթի մեջ կընդգրկվեն տրանսպորտային ծառայությունները, հյուրանոցի և սննդի ծախսերը, ինչպես նաև էքսկուրսիաներ։ Օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ այդ համակարգը գործատուներին հնարավորություն կտա հավասար բաշխել արձակուրդները մեկ տարվա ընթացքում։










