Զամբիայում աղոթել են ազգային արժույթի վերականգնման համար
Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն երկրում աղոթքի օր է հայտարարել՝ ազգային արժույթի ակնման պատճառով։ Երկրի ազգային արժույթը 45 տոկոսով անկում է գրանցել դոլարի նկատմամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Մեր Աստվածը լսում է մեր աղաղակներն ու ներում մեր մեղքերը: Մենք վստահ ենք, որ նա կազատի մեր երկիրը՝ սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների բախվելուց հետո»,-հայտարարել է նախագահը։
Նա նաև հավելել է, որ երկրում բաց կառավարություն է ստեղծվել ազգային տնտեսությանն օժանդակող «փայլուն գաղափարների» համար։
Կառավարության քննադատները նախագահին մեղադրել են ճգնաժամը հաղթահարել չկարողանալու համար և աղոթքի օրը որակել են որպես ուշադրությունը խնդրից շեղելու փորձ։
«Աստվածաշունչն ասում է, որ ոսկին ու արծաթն Աստծուն են պատկանում: Եթե մենք աղոթենք, Աստված կվերականգնի մեր տնտեսությունը»,-ի պատասխան քննադատների՝ ասել է եպիսկոպոս Պյոտր Նդլոբվուն։










