Միչիգանի բնակիչը ցմահ ազատազրկման է դատապարտվել Facebook-ում արված գրառումից հետո

09:45 • 20.10.15

Միչիգանի Լիվինգսթոն շրջանի դատարանն Ուեբերվիլ քաղաքի բնակչին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ գումարի համար լանդշաֆտային դիզայների սպանության համար, գրում է gazeta.ru-ն։

 

Քննությունն ուշադրություն է դարձրել 26-ամյա Էնթոնի Շոն Դյուկի գրառմանը, որը հայտնվել է նրա Facebook-յան էջում 2012 թվականին 47-ամյա Ռոնալդ Հաուզերի սպանությունից մեկ ամիս անց։
«Ի՞նչ անել: … 30 կտոր, որ պետք է ծախսեմ»,- գրել է նա։

 

Այլ ապացույցների առկայությամբ դատարանը Դյուկին մեղավոր է ճանաչել սպանության համար և նրան ցմահ ազատազրկման դատապարտել՝ առանց ազատ արձակման իրավունքի։

 

Իր հերթին տղամարդը դատարանում հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ չէր կարող սպանել ընկերոջը և միակ մարդուն, որ իրեն հասկանում էր։