Հայաստանն ու Եվրամիությունը պետք է հստակեցնեն համագործակցության ոլորտները. Մաթիաս Քիսլեր
Եվրոպան շարունակում է հետաքրքրված մնալ Հայաստանով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Եվրամիությունը որոշել է բանակցել Հայաստանի հետ՝ նոր համաձայնագրի շուրջ, որը կտարբերվի նախորդ փաստաթղթից: Սա նաև Հայաստանի ցանկությունն է՝ բացել բոլոր հնարավոր ուղիները համագործակցության համար»,- ասաց Մաթիաս Քիսլերը:
Հարցին՝ ՀՀ-ԵՄ միջև բանակցվող նոր փաստաթուղթը չի՞ հակասի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: «Մենք պետք է սկսենք բանակցություններից և հստակեցնենք այն ոլորտները որտեղ մենք խորացնելու ենք մեր հարաբերությունները: Կտեսնենք՝ ինչ կստացվի»,- պատասխանեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը:










