ՌԴ օդուժը ԻՊ-ի 19 հրամանատարական կետ է ոչնչացրել Սիրիայում

20:35 • 20.10.15

Ռուսական ռազմական ավիացիան մի քանի օրվա ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 19 հրամանատարական կետ է ոչնչացրել Սիրիայում:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն` այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով` ոչնչացվել է երկու զինապահեստ, զինամթերքի և պայթուցիկների արտադրության մեկ գործարան, 30 կրակակետ, 9 հենակետ` տեղակայված Համա նահանգի ստորգետնյա կառույցներում: