Սիդնեյում պատուհան լվացող աշխատակիցներն ընկել են 12-րդ հարկից և ողջ մնացել
Սիդնեյում բարձրահարկ շենքի պատուհանները մաքրող աշխատակիցները, որոնց անունները չի հաղորդվում, այսօր ընկել են 12-րդ հարկից հարթակի հետ միասին, որի վրա աշխատելիս են եղել, և բարեբախտաբար, ողջ են մնացել:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, աշխատակիցները ապակիները մաքրելիս են եղել, երբ մետաղյա հարթակը պահող պարաններից մեկը հանկարծակի կտրվել է:
Աշխատակիցներից մեկն ընկել է շենքի ճակատային քիվի վրա, իսկ մյուսը կախված է մնացել պարանից` գետնից մի քանի մետր բարձրությամբ:
Պարբերականի հաղորդմամբ` նրանցից մեկի մոտ ներքին օրգաններն ու մեջքն է վնասվել, մյուսի վիճակը ծանր է, բայց կայուն:










