Միշտ սիրով եմ պատրաստվում Անգլիայում կայանալիք խաղերին. Խաբի Ալոնսո

20:26 • 20.10.15

 «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կիսվել է «Արսենալի» հետ խաղի սպասելիքներով:

 

«Մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ «Արսենալը» մտադիր է միավորներ վաստակել առաջին երկու պարտություններից հետո: «Արսենալը» միշտ հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում սեփական հարկի տակ:

 

Միշտ սիրով եմ պատրաստվում Անգլիայում կայանալիք խաղերին: Անցած տարի մրցեցինք «Մանչեսթեր Սիթիի» հետ, այս տարի մեր մրցակիցն է «Արսենալը»:

 

«Լիվերպուլում» անցկացրած տարիներից հետո, ես սիրեցի անգլիական ֆուտբոլը եւ ուրախ եմ, որ վերադառնում են այստեղ»,- նշել է Ալոնսոն: