Ադրբեջանական ընկերությունը դադարել է գազ գնել «Գազպրոմից»
AzMeCo («Ադրբեջանական մեթանոլային գործարան») դադարեցրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական report.az կայքը, AzMeCo-ն դա պատճառաբանել է մեթանոլի միջազգային գների անկմամբ, որի դեպքում արդեն «Գազպրոմից» գործող պայմանագրի գնով գազի գնումը նպատակահարմար չէ։
«Որոշվել է դադարեցնել գազի գնումը «Գազպրոմից», քանի որ առկա պայմաններով արտադրությունը վնասով է աշխատում»,-նշել են ընկերությունից։
Պայմանագրի գործունեության ընթացքում AzMeCo-ն «Գազպրոմից» ավելի քան 100 մլն խորանարդ մետր գազ է գնել։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին AzMeCo-ն պայմանագիր էր ստորագրել «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ, որով նախատեսվում էր ընկերությանը տարեկան 2 մլրդ խորանարդ մետր գազ վաճառել։










