Deutsche Bank-ը սխալմամբ 6 մլրդ դոլար է փոխանցել հաճախորդին
Deutsche Bank-ը սխալմամբ 6 միլիարդ դոլար է փոխանցել հաճախորդին՝ աշխատակցի սխալի պատճառով, գրում է theglobeandmail.com-ը։
Բանկը վերականգնել է գումարը հաջորդ իսկ օրը և միջադեպի մասին տեղեկացրել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգին, Եվրոպական կենտրոնական բանկին և Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորող մարմնին։
Ինչպես հայտնել են դեպքին ծանոթ երկու աղբյուրները, փոխանցումը կատարել է Լոնդոնում գտնվող բանկի մասնաճյուղի կրտսեր աշխատակիցը դեռ հունիսին, երբ նրա ղեկավարն արձակուրդում է եղել։
Նշվում է, որ նման սխալներ հաճախ են պատահում, բայց ոչ այս չափի գումարի դեպքում։










