Թուրքիա թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել, երբ ուղևորը սեքս է պահանջել` անձնակազմի հետ. մանրամասներ

21:38 • 20.10.15

Դուբլին-Իզմիր չվերթի օդանավը հանգստյան օրերին ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բելգրադում: Daily Mail-ը հայտնում է, որ դրա պատճառը եղել իռլանդացի ուղևորի պահվածքը:


Խմած ուղևորը նախ մերկացել է, ապա սեքս պահանջել ուղեկցորդուհու հետ: Երբ նրան մերժել են, նա սկսել է մերկ վիճակում թռչկոտել նստելատեղերի վրայով: Միաժամանակ նրան քաջալերել են իր ընկերները, որոնք նույնպես հարբած են եղել:


Ըստ իրավապահների` նրանք այնքան խմած են եղել, որ չեն կարողացել հիշել, թե ովքեր են իրենք:


Հայտնի է, որ թռիչքը հետաձգվել է 10 ժամով, իսկ օդանավից դուրս արվելուց հետո ուղևորն ու ընկերները օդանավակայանի բարում 250 փինթ` 118 լիտր գարեջուր են խմել: