Բոգոտայում վթարի ենթարկված ինքնաթիռով պետք է թռչեր Կոլումբիայի նախկին նախագահը

10:17 • 20.10.15

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հացի փռի և բնակելի տների վրա փոքր ինքնաթիռի ընկնելու զոհ է դարձել վեց մարդ, գրում է gazeta.ru-ն։

 

Երկրի նախկին նախագահ Անդրես Պաստրանան և պաշտպանության նախկին նախարարը պետք է նստեին այդ ինքնաթիռը՝ հանրահավաք այցելելու համար, բայց ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա Էլդորադո օդանավակայանից թռչելուց որոշ ժամանակ անց, մինչ քաղաքական գործիչները սպասում էին ինքնաթիռին օդանավակայանում:

 

Վթարի և դրան հաջորդած հրդեհի պատճառով մահացել է օդաչուն, երեք ուղևորները և մի բնակիչ։ Եվս մի կին մահացել է հիվանդանոցում։ Բացի այդ, 15 մարդ վնասվածքներ են ստացել։

 

Երկրի նախկին նախագահը կոչ է արել միջադեպի մանրամասն հետաքննություն իրականացնել։
Անդրես Պաստրանան Կոլումբիայի նախագահն է եղել 1998-2002 թվականին, 2005-ից մինչև 2006 թվականը նա եղել է ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպանը։