ՄԻԵԴ-ը հրապարակել է «Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը. մոտ 5000 եվրո կվճարվի հայցվորին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացել «Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով: Եվրոպական դատարանը քննել է դիմորդ Անահիտ Սաղաթելյանի` դատական համակարգից իրեն հեռացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունից զրկված լինելու մասին գործը, տեղեկացնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Անահիտ Սաղաթելյանը 2004-ին հեռացվել է Գեղարքունիքի մարզի դատարանում դատավորի պաշտոնից, ապա դիմել դատարան` նշելով, որ իրեն ապօրինաբար են հեռացրել աշխատանքից: Նրա հայցը, սակայն, մերժվել էր:
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն` Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, և ՀՀ Կառավարությունը պարտավորվում են 3 ամսվա ընթացքում հայցվոր Անահիտ Սաղաթելյանին 3600 եվրո վճարել՝ հասցված վնասի համար, ինչպես նաև 1300 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:










