Հաշվի առնելով ուղևորության պահանջարկը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը

09:51 • 20.10.15

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Բիզնես, տուրիստական և  ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով http://armenia.usembassy.gov/visas.html