Իսրայելական ռեստորանը զեղչ կտրամադրի նույն սեղանի շուրջ նստող արաբներին ու հրեաներին
Իսրայելի ռեստորաններից մեկը զեղչ է առաջարկում այն հրեաներին ու արաբներին, որոնք պատրաստ են նստել նույն սեղանի շուրջ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Դա համարվում է նորարարական մոտեցում։
Հատուկ 50 տոկոսանոց զեղչը նախատեսված է սիսեռի մածուկի յուրաքանչյուր չափաբաժնի համար, որը կպատվիրեն հրեաներն ու արաբները միասին։
Իր գովազդում ռեստորանը պնդում է, որ այցելուները կստանան այնպիսի կերակուրներ, ինչպիսիք են հումուսն ու ֆալաֆելը։ Բացի այդ, հյուրերին առաջարկվում են անվճար հումուսի հավելումներ և կարևոր չէ, թե ովքեր են հաճախորդները՝ «արաբ, հրեա, քրիստոնյա, թե հնդիկ»։










