Ջեյմս Միլները ԱՊԼ-ի ամենաաշխատասեր ֆուտբոլիստն է (վիճակագրություն)
EA Sports-ի ներկայացրած վիճակագրության համաձայն «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի առաջնության ամենաաշխատասեր ֆուտբոլիստն է:
29-ամյա ֆուտբոլիստը 9-րդ տուրից հետո խաղադաշտում ամենաերկար տարածությունը վազած ֆուտբոլիստն է, նա զգալիորեն գերազանցում է «Բորնմութի» ֆուտբոլիստներ Անդրյու Սուրմանին եւ Մատ Ռիչիին:
1.Ջեյմս Միլներ («Լիվերպուլ») – 113 կմ
2. Անդրյու Սուրման («Բորնմութ») – 108.62
3. Մատ Ռիչի («Բորնմութ») – 106.62
4. Աարոն Ռեմսի («Արսենալ») – 105.39
5. Գարեթ Բարի («Էվերթոն») – 103.75
6.Էտյեն Կապուե («Ուոտֆորդ») – 102.99
7. Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի») – 101.75
8.Դարեն Ֆլետչեր («Վեստ Բրոմվիչ») – 101.05










