Ինքնաշեն ժամացույցի համար ձերբակալված աշակերտը Սպիտակ տուն է այցելել (լուսանկար)

11:18 • 20.10.15

Տեխասցի աշակերտ Ահմեդ Մուհամեդը, որ վերջերս լայն ճանաչում է ձեռք բերել ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալվելու համար, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով Սպիտակ տուն է այցելել։

 

Ինչպես նշում է korrespoondent.net-ը, տղան, մասնավորապես, մասնակցել է «Աստղագիտության գիշեր» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում խրախուսվում են տարբեր գիտություններով զբաղվող աշակերտները։

 

Մուհամեդը շնորհակալություն է հայտնել Օբամային ցուցաբերած աջակցության համար` հավելելով, որ արդեն համակերպվել է միջադեպից հետո իրեն «կպած» մականվան հետ («ժամացույցով երեխան»)։

 

«Մարդկանց մասին դատողություններ արեք ոչ թե ըստ նրանց տեսքի, այլ` ըստ նրանց սրտի»,-ասել է դեռահասը։


Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 16-ին Տեխասի դրոցներից մեկում ձերբակալվել է 14-ամյա սաուդացի Ահմեդ Մուհամեդը, որն իր հետ դասասենյակ էր տարել ինքնաշեն զարթուցիչ: Դասաժամին ժամացույցը զնգացել է, և ուսուցչուհին խնդրել է ցույց տալ այն իրեն: Տեսնելով ինքնաշեն զարթուցիչը` նա մտածել է, թե դա ռումբ է և ոստիկանություն է կանչել։

<span class='image-component__caption' itemprop="caption">Ahmed Mohamed poses with former astronaut and NASA Associate Administrator for the Science Mission Directorate John Grunsfeld.</span>