ՌԴ-ում վրացի «մարդասպանի» գտնվելու վայրը հայտնողին 1 մլն ռուբլի պարգևավճար են խոստացել

14:19 • 20.10.15

Կրասնոգորսկում 4 մարդու սպանության համար կասկածվող վրացի գործարար Ամիրան Գեորգաձեի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված, հաղորդում է ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին հաղորդել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։

 

«Ներկայում հետախուզում է հայտարարված»,-ասել է նա։

 

Կրասնոգորսկի սպանությունների կասկածյալի տեղը հայտնողին 1 մլն ռուբլի պարգևատրում են խոստացել։

 

Հիշեցնենք, որ «Կրասնոգորսկի մարդասպանի» զոհն են դարձել շրջանի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովը և «Կրասնոգորսկի էլցանցերի» ղեկավար Գեորգի Կոտլյարենկոն։

 

Բացի այդ, ենթադրյալ մարդասպան Ամիրան Գեորգաձեն սպանել է պատահական ականատեսի և իր բիզնես գործընկերոջը։