Մոսկվայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ավելի քան 10 մարդ է ձերբակալվել

12:32 • 20.10.15

ՌԴ Մոսկվայի մարզում ձերբակալվել է ավելի քան 10 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար մարդիկ հավաքագրելու համար, հաղորդում է Интерфакс գործակալությունը։

 

Այդ մասին հաղորդել են ուժային կառույցների ներկայացուցիչները։

 

«Պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև առկա օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Մոսկվայում նախօրեին ձերբակալվել է ավելի քան 10 մարդ՝ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Տաջիկստանի քաղաքացիներ, որոնք կարող են ԻՊ-ի կամ այլ ծայրահեղական խմբավորումների անդամ լինել»,-ասել է աղբյուրը։

 


Նշվում է, որ երկու մարդ ձերբակալվել է «Դուբրովկա» առևտրի կենտրոնում։

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը Ռուսաստանում արգելված է։