Ռուսաստանը ներողություն է խնդրել Ֆրանսիայից՝ դեսպանին սխալմամբ կանչելու առնչությամբ

09:15 • 20.10.15

Ռուսաստանի Դաշնությունը ֆրանսիական կողմից ներողություն է խնդրել ՌԴ-ից խորհրդարանականներով ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-1 հեռուստաալիքի եթերում, գրում է korrespondent.net-ը։

 

«Հավանաբար համապատասխան ուսումնասիրություն անցկացնելուց հետո ֆրանսիական կողմը հայտնել է, որ խոսքը ոչ թե Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի, այլ Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի մասին է: Դրանից հետո ֆրանսիական կողմից դիվանագիտական ալիքներով ներողություն ենք խնդրել»,- ասել է նա։

 

«Սպասում ենք շվեյցարական կողմից պաշտոնական պատասխանի»,- հավելել է Զախարովան:

 

Ինչպես հիշեցնում է կայքը, հոկտեմբերի 19-ին ռազմական ինքնաթիռը մոտեցել է ռուսական ինքնաթիռին, որում եղել է Պետդումայի պատվիրակությունը: ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ կանչել է Ֆրանսիայի դեսպանին, քանի որ ենթադրվում էր, որ ինքնաթիռը ֆրանսիական է։

 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպում հայտնված ինքնաթիռը պատկանում է Շվեյցարիային։