Ձերբակալվել է իր 4 տարեկան և 9-ամսական երեխաներին սպանած ռուսաստանցին
Ռուսաստանի Պոդոլս քաղաքում Դմիտրի Միլովանով անունով տղամարդը նախօրեին դանակահարելով սպանել է սեփական երեխաներին:
«Լենտա»-ի փոխանցմամբ` խոսքը 4-ամյա տղա երեխայի և 9 ամսական աղջնակի մասին է: 30-ամյա ընտանիքի հայրը դանակով վիրավորել է նաև կնոջը: Նա պարզաբանել է, որ ընտանիքի հետ հաշվեհարդար է տեսել նյութական ծանր վիճակից ելնելով: Մտադիր է եղել նաև իր կյանքին վերջ տալ: Հայտնի է, որ դա նրան թույլ չի տվել ազգականներից մեկը, որը դեպքի պահին ևս բնակարանում է եղել:
Իրավապահներին հայտնի է դարձել, որ տղամարդը սպանության օրը թեթև թմրանյութ է ընդունել: Նշվում է, որ սպանությունները կատարվել են առանձնակի դաժանությամբ:
Ռուսաստանցին ձերբակալված է: Նա հայտարարել է, որ սիրում է կնոջն ու երեխաներին, սպանությունը ծրագրել է 1 շաբաթ առաջ, քանի որ կարծում է` ընտանիքի անդամների համար այդպես ավելի լավ կլինի:










