Արքայազն Ուիլյամը հանդիպել է բասկետբոլի «հսկա» Յաո Մինին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, անկասկած, համարվում է բարձրահասակ տղամարդ, սակայն հանրահայտ չինացի բասկետբոլիստ Յաո Մինի կողքին նրա բարձրահասակությունն անմիջապես ի չիք է դառնում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արքայազնը Լոնդոնում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակում հանդիպել է թոշակի անցած բասկետբոլիստին, ում հասակը 2.2 մ է։ Միջոցառումը կազմակերպվել է փղոսկրի և կենդանական ծագում ունեցող այլ իրերի ապօրինի վաճառքի դեմ գլոբալ արշավի շրջանակներում:
Արքայազն Ուիլյամը հանդես է եկել հուզիչ ճառով, որը հիմնականում ուղղված է եղել Չինաստանի բնակչությանը և ուղիղ եթերով հեռարձակվել է այդ երկրի ամենաշատ դիտվող պետական հեռուստաալիքով։
«Վստահեցնում եմ ձեզ, որ փղոսկրը, ռնգեղջյուրի ոսկորներն ու կենդական մարմնի այլ մասերն ի զորու չեն երիտասարդացնել ծերերին ու բուժել քաղցկեղը: Խնդրում եմ, վե՛րջ տվեք այդ պարագաներն այլընտրանքային բժշկության մեջ օգտագործելու պրակտիկային, քանի որ այդպիսով դուք ավերում եք վայրի բնությունը»,-ասել է թագաժառանգը։













