Շվեյցարիան մտադիր չէ ներողություն խնդրել ՌԴ-ից ավիամիջադեպի համար

17:13 • 20.10.15

Շվեյցարիան հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը, երբ շվեյցարական կործանիչը մոտեցել է ռուսական ինքնաթիռին, չի համարում միջադեպ և չի պատրաստվում այդ կապակցությամբ ներողություն խնդրել։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Մարկ Կրևուազյեն, գրում է korrespondent.net-ը։

 

«Դա միջադեպ չի եղել, այլ հսկողության գործընթաց, որը մենք սովորաբար իրականացնում ենք։ Մենք պատրաստվում ենք նոտա հղել Ռուսաստանին՝ գործընթացը բացատրելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածը հարկավոր չէ խնդիր համարել։

 

Պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք Շվեյցարիան ներողություն խնդրել, Կրևուազյեն ասել է. «Ոչ, ոչ և ոչ»։

 

«Մենք չպետք է ներողություն խնդրենք, մենք պարզապես պետք է բացատրենք մեր ընթացակարգը։ Մենք արդեն դեսպանի հետ կապի մեջ ենք, և նա կապ է հաստատել Մոսկվայում նախարարության հետ: Եվ այժմ մենք նոտա ենք գրում ամեն ինչ բացատրելու համար»,- ասել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 19-ին, ռազմական ինքնաթիռը մոտեցել է ռուսական ինքնաթիռի, որի մեջ եղել է Պետդումայի պատվիրակությունը։ ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ կանչել է Ֆրանսիայի դեսպանին, քանի որ ենթադրվում էր, որ ինքնաթիռը ֆրանսիական է։

 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպում հայտնված ինքնաթիռը պատկանում է Շվեյցարիային։ Ռուսաստանի Դաշնությունը ֆրանսիական կողմից ներողություն է խնդրել ՌԴ-ից խորհրդարանականներով ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։