Ուժգին փոթորիկը մոտենում է Իտալիայի ափերին (տեսանյութ)

22:21 • 20.10.15

Daily Mail-ը հրապարակել է Իտալիայի ափերին մոտեցող հսկայական տորնադոն պատկերող  տեսանյութը:


Ռուս զբոսաշրջիկ Եվգենի Դրոկովի ֆիքսած կադրերը պատկերում են Ջենովայի երկնքում կուտակված ամպերն ու մոտեցող փոթորիկը և ծովափին մոտ տարածքում ձևավորվող պտտահողմը:


Ինչպես երևում է տեսանյութում` մեծ արագությամբ երկինք բարձրացող տորնադոն ուղեկցվում է կայծակով ու ամպրոպով:


Տորնադոյի քամու արագությունը կարող է հասնել 480 կմ/ժամի: Այն սովորաբար մինչև տասը րոպե է տևում, սակայն հասցնում է մի քանի կմ տարածություն անցնել: