2015-ին ծովով Հունաստան է հասել ավելի քան 500.000 փախստական. ՄԱԿ

16:26 • 20.10.15

Ծովային ճանապարհով Հունաստան հասնող փախստականների հոսքը շարունակում է աճել։ Այս տարի այդ թիվն արդեն գերազանցել է 500 հազարը։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը։

 

«Նոր, կրիտիկական նշաձողի ենք հասել։ Երկուշաբթի 8.000 մարդու ժամանելուց հետո Հունաստան հասած փախստականների թիվը հասել է 502 հազարի»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք գիտեին, որ դա տեղի է ունենալու, սակայն փախստականների հոսքերը վեր են բոլոր սպասելիքներից։

 

Նրա տվյալներով՝ Հունաստանի կղզիներում գտնվում է 27.500 ներգաղթյալ, որոնք ձգտում են ցանկացած միջոցով Եվրամիության երկրներ մտնել։