Բայդենը հայտարարել է, թե ինքն է Օբամային խորհուրդ տվել վերացնել Ուսամա բեն Լադենին

08:57 • 21.10.15

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, թե ինքն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ տվել ոչնչացնել «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին, տեղեկացնում է CNN-ը։

 

«Մենք դուրս եկանք աշխատասենյակից և գնացինք վերև: Ես հայտնեցի իմ տեսակետը. ասացի, որ պետք է նրան վերացնել, որ նախագահը պետք է հետևի իր բնազդին»,-ասել է նա։

 

Ավելի վաղ, ինչպես գրում է gazeta.ru-ն, Բայդենը հայտարարել էր, թե Օբամային խորհուրդ չի տվել սպանել Բեն Լադենին։

 

Բեն Լադենն «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից է։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանվել է 2011 թ. մայիսի 2-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոթաբաթ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։