Կանադայի նոր վարչապետն ընտրություններում հաղթանակից հետո այցելել է մետրո և շնորհակալություն հայտնել մարդկանց (նկարներ, տեսանյութ)
Կանադայի ընտրություններում Լիբերալ կուսակցության տպավորիչ հաղթանակից ընդամենը ժամեր անց երկրի նոր վարչապետն այցելել է մետրո՝ մարդկանց շնորհակալություն հայտնելու համար, գրում է thestar.com-ը։
Ջասթին Տրյուդոն Մոնրեալի մետրո է այցելել երեքշաբթի առավոտյան: Նա ողջունել է զարմացած ուղևորներին և սելֆիներ արել։
«Հաճելի է շնորհակալություն հայտնել մոնրեալցիներին իրենց աջակցության համար»,- գրել է Տրյուդոն Twitter-ի իր էջում։
Մարդիկ շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ սոցիալական ցանցում։
Սոցիալական մեդիաների որոշ օգտատերեր չեն կարողացել մի քանի կատակ չանել լուսանկարների հետ կապված, որտեղ նոր վարչապետը կանգնած է մետրոյի շարժասանդուղքի վերևում։ Տեսարանը հիշեցրել է Տրյուդոյի նախընտրական արշավի ամենահիշվող տեսանյութերից մեկը, որտեղ նա շարժասանդուղք է բարձրանում՝ հակառակ ուղղությամբ շարժվելով։








Justin Trudeau greets people at Montreal subway the morning after electionCanada's next Prime Minister spent the morning after the election in a Montreal subway station to say thank you to transit riders. Surprised commuters shook his hand and posed for photos. For a detailed look at what went down on election night, click here: http://glbn.ca/TDj9U
Posted by Global News on Tuesday, October 20, 2015










