Չինաստանի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա 9 զոհ

20:38 • 21.10.15

Չինաստանի քիմիական գործարաններից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ է մահացել:


The Mirror-ի հաղորդմամբ` ևս երկուսը վնասվածքներ են ստացել:  Պայթյունը որոտացել է երկրի արևելյան Շանդոնգ նահանգի  քիմիական գործարանում:


Պայթյունը տեղի է ունեցել ցերեկային ժամերին: Պատճառը դեռևս անհայտ է: Ներկա պահին հետաքննություն է անցկացվում: Զոհերի ինքնությունը պարզվում է ԴՆԹ հետազոտությամբ:
Վիրավորներից մեկի դրությունը ծանր է: