Արգենտինայում քաղաքապետի թեկնածուն մահացել է նախընտրական բանավեճի ժամանակ

10:02 • 21.10.15

Արգենտինյան Պուերտո Իգուասու քաղաքի քաղաքապետի թեկնածուներից մեկը մահացել է անմիջապես նախընտրական բանավեճի ժամանակ` ստանալով սրտի կաթված։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 57-ամյա թեկնածուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է տեղի տեխնիկումում ելույթ ունենալու ժամանակ։ Քաղաքական գործչին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Միջադեպի ականատես է եղել 300 երիտասարդ, ովքեր եկել էին թեկնածուի հետ հանդիպման:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի 25-ին Արգենտինայում կայանալու են նախագահական ընտրություններ, իսկ որոշ նահանգներում և քաղաքներում կընտրեն նահանգապետերի և քաղաքապետերի։