Երևանում գնչուները սուպերմարկետներից գողություն են անում. ՀՀ ոստիկանությունը հատուկ վիճակագրություն չունի

21:17 • 21.10.15

Մայրաքաղաքի սուպերմարկետներից  մեկի աշխատակցուհին   Tert.am-ին տեղեկացրեց, որ Երևանում գնչուներն ուղղակի «ահաբեկում» են իրենց` գողություններ են  անում  հաճախորդների արդեն  գնված տոպրակներից, ուտում են մրգի, կոնֆետեղենի բաժիններում փաթեթավորված ապրանքների «վրայից», բացում փակ տարաներով ապրանքը, ուտում, նորից փակում:


Նշենք, որ նմանատիպ բովանդակությամբ մի նամակ էլ Tert.am-ը ստացել էր իր ընթերցողից, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:


« Հայաստանում շատացել են գնչուները, ներկայանում են իբր թե Բուլղարիայից են, խոսում են ռուսերեն, ու բրենդային ապրանքներ են վաճառում, շատ էժան գներով:


ԶԼՄ-ներով էլ նշում էին, որ նրանք արդեն Հայաստանի բանկոմատներից են գումարներ տանում: Կխնդրեի այդ հարցով հետաքրքրվեիք, ով ա դրանց  «կռիշ»- ը, որ տենց հանգիստ սահմանը անցնում են:  Շնորհակալություն»:


ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  ի պատասխան հարցադրման, թե բացահայտվել են  հանցագործություններ` գնչուների կողմից և մասնակցությամբ, նշեցին, որ ըստ հաղորդումների` նման տեղեկատվության չեն  տիրապետում:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի  խորհրդական Սոնա Տռուզյանն էլ  Tert.am-ին հայտնեց.  «Մի շարք գողություններով կան քրեական գործեր, բայց ազգային պատկանելության վերաբերյալ հատուկ վիճակագրություն չենք պահում»:


Tert.am-ը զանգահարեց նաև ԱԱԾ` գնչուների` սահմանը հատելու փաստերի իսկության ճշտման նպատակով, սակայն գերատեսչության մամուլի ծառայությունից չպատասխանեցին: