ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ չի մասնակցի նախագահական մրցապայքարին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել 2016-ի նախագահական մրցապայքարին` վերջ դնելով իր հավանական թեկնածության շուրջ լուրերին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` այս հայտարարությունը Բայդենն արել է Սպիտակ տան Վարդերի այգում ելույթ ունենալիս կնոջ և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայությամբ:
Բայդենի աջակիցները համոզված էին, որ վերջինս կպայքարի «երկրի բարձրագույն պաշտոնի համար», ինչպես մահից առաջ ցանկացել էր իր որդին` Բոն: Սակայն փոխնախագահի խոսքով` վշտի համար«ժամանակացույց» չկա, և իր հնարավորությունն արդեն անցել է:










