Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Սիրիայի հարցը

21:04 • 21.10.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի  թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակն ու նախագահ Բաշար ալ-Ասադի` Ռուսաստան  այցի արդյունքները: 


Ինչպես տեղեկացնում է Коммерсанть-ը` այս մասին   հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Ինչպես արդեն  տեղեկացրել էինք`  Պուտինը Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման արդյունքներն այսօր ավելի վաղ հեռախոսով  քննարկել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:


Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահն աշխատանքային այցով հոկտեմբերի 20-ին այցելել է Մոսկվա և բանակցել է ՌԴ ղեկավարության, այդ թվում` նախագահ Պուտինի  հետ: