Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքական գործընթացին. Պուտինը՝ Ասադին

12:14 • 21.10.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդին ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարում, այլև քաղաքական գործընթացների ընթացքում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Սիրիան մեզ համար բարեկամական երկիր է: Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի մարտական գործողություններում, այլև քաղաքական գործընթացի շրջանակներում: Մենք սերտ շփման մեջ ենք աշխարհի մյուս գերտերությունների ու տարածաշրջանի երկրների հետ, որոնք հետաքրքրված են հակամարտության խաղաղ լուծմամբ»,-ասել է Պուտինը։

 

Բացի այդ, ռուս առաջնորդը նշել է, որ երկարատև կարգավորում հնարավոր է միայն «քաղաքական գործընթացների հիման վրա՝ բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ ու կրոնական խմբերի մասնակցությամբ»: Պուտինը նաև հավելել է, որ լուծումը պետք է հիմնվի Սիրիայի ժողովրդի ընտրության վրա։

 

Ասադը Մոսկվա էր ժամանել երեկ։ Նրա այցի մասին այսօր հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։